Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Ադրբեջանը շարունակում է նաեւ ապօրինի պատանդ պահել հայերին, այդ թվում՝ իմ ընկեր եւ գործընկեր Ռուբեն Վարդանյանին՝ գործարար եւ բարերար, որը կարճ ժամանակ զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը։
Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման:
Երթի խորագիրն էր «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»։
Այստեղ և ամբողջ աշխարհում հայ մարդը ատելության չարիքին արձագանքել է հույսով։ Հայերը վերստին կառուցել են իրենց համայնքները։ Նրանք փայփայել են իրենց ընտանիքներին և պահպանել են իրենց մշակույթը։
Հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: